Նա անհավանական աշխատանք է կատարում. Հենրիխ Մխիթարյանը` Իբրահիմովիչի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Սանդերլենդին» հաղթելուց հետո գովեստի խոսքեր է ասել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հասցեին:

«Իբրահիմովիչի խաղը չի արտացոլում նրա տարիքը: Նա անհավանական աշխատանք է կատարում, և ես ուրախ եմ Զլատանի համար, քանի որ նա արժանի է դրան:

Իբրահիմովիչը մեծ ֆուտբոլիստ է, և բոլորը ճանաչում են նրան: Հույս ունեմ, որ նա հաջորդ խաղում նույնպես կանի առավելագույնը»,- ասել է նա:




Լրահոս