Դուբայում կհիմնվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կհիմնվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Այն՝ որպես հյուպատոսական տարածք իր մեջ կներառի ԱՄԷ հյուսիսային էմիրությունները:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ ԱՄԷ-ում, մասնավորապես Դուբայում բնակվող ՀՀ քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000 միջեւ: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-5 չվերթ, ավելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները: Դուբայ քաղաքում գործում են շուրջ 70 հյուպատոսություններ:

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեությունը:




Լրահոս