Լեհաստանի կենտրոնում երկու հայի մոտ 29 հազար տուփ բելառուսական և ռուսական մաքսանենգ ծխախոտ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի կենտրոնում Բիգդոշչ քաղաքից ոչ հեռու գտնվող Պավլուվեկ գյուղում երկու հայի մոտ 29 հազար տուփ բելառուսական և ռուսական մաքսանենգ ծխախոտ են հայտնաբերել, փոխանցում է տեղի Express Bydgoski պարբերականը:

Մաքսանենգների անունները չեն նշվում:

Նշվում է, որ նրանք ոչ մեկ անգամ են բռնվել մաքսանենգ ալկոհոլի և ծխախոտի համար:Այս անգամ նրանց բռնել են մաքսային ծառայության աշխատակիցները, երբ 29-ամյա տղամարդը հոր հետ ավտոտնակից արկղեր են տեղափոխել թեթև մարդատար մեքենայի մեջ:

Պարզվել է, որ 29 հազար տուփ բելառուսական և ռուսական մաքսանենգ ծխախոտներն առանց ակցիզային դրոշմանիշների են, որոնց արժեքը ավելի քան $93 հազար է: Մաքսանենգներին սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում կամ տուգանք:




Լրահոս