ՀԷՑ-ը չի պատրաստվում հետաձգել սպառած էլեկտրաէներգիայի վճարումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դեռ չի պատրաստվում հետաձգել սպառած էլեկտրաէներգիայի վճարումները, ինչպես արել էր նախորդ ամիս:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը անցած տարվա դեկտեմբեր ամսվա էլէներգիայի դիմաց վճարումների իրականացման ժամկետը երկարացրել էր մինչեւ փետրվարի 6-ը: Ընկերությունը խոստացել էր, որ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար մինչեւ փետրվարի 6-ը էլեկտրամատակարարման ընդհատումներ չի իրականացրել:

Արդյոք ՀԷՑ-ն նման զիջումների կգնա նաեւ հունվար ամսվա սպառած էլէներգիայի վճարումների դեպքում: Այս հարցին ի պատասխան՝ ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը տեղեկացրեց, որ վճարումները ընդունվում են սահմանված կարգով, ժամկետները՝ նույնպես: Իսկ նպաստների ուշացման կամ այլ հանգամանքներով պայմանավորված՝ ընկերությունը միշտ էլ պատրաստ է կոնկրետ դեպքերում քննարկել եւ սպառողին ընդառաջ գնալ:




Լրահոս