Հարց քաղաքացիներից` ինչ կարգով են գնահատվում կիսակառույց շենքերի ավարտվածության աստիճանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ընդհանրապես ինչ կարգով են գնահատվում կիսակառույց (անավարտ) շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանները:

Գառնիկ Հակոբյան (53 տարեկան, նկարիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետությունում անավարտ (կիսակառույց) շինությունների՝ գույքահարկով հարկման նպատակով ըստ ավարտվածության աստիճանի բնութագրման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 29.05.2003թ. N645-Ն որոշմամբ, համաձայն որի՝ ա) շինությունները համարվում են մինչեւ 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը եւ միջհարկային ծածկը. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 0.5, բ) շինությունները համարվում են 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) եւ տանիքը. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 0.7, գ) շինությունները համարվում են 80 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման եւ հարակից աշխատանքները. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 1.0:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գնահատման կարգը պարզ է դառնում, իսկ թե արդեն գնահատելիս պահպանում են արդյոք այդ կարգը եւ չեն խախտում ի վնաս գույքահարկ վճարողի, արդեն յուրաքանչյուր գույքահարկ վճարող կարող է վերահսկել՝ ծանոթ լինելով գնահատման կարգին:




Լրահոս