Այսօր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենի (նստավայրը՝ ք. Հելսինկի)և կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերի հատուկ հանձնարարությամբ դեսպան Էնն Լամմիլայի հետ:
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր:
Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի կարգավորումներն ու այդ օրենքի կիրարկման համար նախատեսված առաջիկա ծրագրերը:
Դեսպանն իր հերթին, կարևորելով Պաշտպանի գործունեությունը, իր պատրաստակամությունն է հայտնել ընդլայնելու երկու հաստատությունների միջև փոխգործակցության շրջանակները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ երկուստեք առաջնահերթություններկայացնողմիշարք ոլորտներումհամատեղ միջոցառումներ ու ծրագրեր կազմակերպելու և իրականացնելու միջոցով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ