Միհրան Պողոսյանը վաճառքի է հանել իր ունեցվածքի մի մասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը` Քեթրինի Միհրանը, որ ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով Երեւանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել է պատգամավորի թեկնածու, վաճառքի է հանել իր ունեցվածքի մի մասը:

Ինչպես հայտնի է՝ Մ. Պողոսյանի «Քեթրին գրուպ» ընկերությունը ՀՀ-ում BYD ավտոմեքենաների միակ ներկրողն է, եւ ահա այս օրերին BYD ավտոսրահում հայտարարված են լիկվիդացիոն գներ` ողջ տեսականու համար:

Ընդ որում, լիկվիդացիոն գներով վաճառվում են արդեն ավտոպահեստամասերը, քանի որ նոր ավտոմեքենաներ այլեւս չկան: Թե ինչու է ընտրություններից առաջ նա գնացել նման քայլի, մնում է միայն ենթադրել:




Լրահոս