Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրենի լեզվի միջազգային օր (ՄԱԿ-ի այլ լեզուներով. անգլ.՝ International Mother Language Day, իսպ.՝ Día Internacional de la Lengua Materna, ֆր.՝ la Journée internationale de la langue maternelle), ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերենցիայի 30-րդ սեսիայի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից, ի նշան լեզվի և մշակույթի բազմազանության։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի աշխարհի վեց հազար լեզուներ կորստի մատնվելու եզրին են։

Այսօր տեղի ունեցել նաև այլ իրադարձություններ:

Դեպքեր`
1848 – Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը հրատարակում են «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» Լոնդոնում
1944 – Միսաք Մանուշյանը իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։

Ծնունդներ`
1834 – Ֆրիդրիխ Մուլլեր, գերմանացի հայագետ (վ. 1898)
1937 – Միքայել Վարտանով, վավերագրական կինոյի վարպետ
1909 – Բաբկեն Քոլոզյան, նկարիչ, մանկավարժ
1958 – Հրաչիկ Թավադյան,ՀՀ մարզական գործիչ, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տան տնօրեն
1977 – Ջոնաթան Սաֆրան Ֆոեր, ամերիկացի գրող
1987 – Էշլի Գրին,դերասանուհի

Մահեր`
1902 – Ալեքսանդր Երիցյան, հայագետ (ծ. 1841)
1944 – Միսաք Մանուշյան, հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և ֆրանսիայի ազգային հերոս։
1945 – Անդրե Տարդիյո,ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ
1984 – Միխայիլ Շոլոխով, ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծ․ 1905)։
1677 – Բենեդիկտ Սպինոզա, հոլանդացի փիլիսոփա, աթեիստ։
1919 – Լևոն Մանվելյան, հայ գրող
1996 – Վահագն Դավթյան, հայ բանաստեղծ (ծ․ 1922)




Լրահոս