Մեր երկիրը շինում են մի քանի օլիգարխ. Հրանտ Բագրատյան. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ դեմոկրատներ»  կուսակցության  վարչապետի թեկնածուին՝ Հրանտ Բագրատյանին, «Առավոտ»-ը հարցրել է՝ Դուք խոսում եք  ներդրումային  միջավայրը  բարելավելու մասին, բիզնեսը զարգացնելու հնարավորության մասին, բայց այդ ամենը նաև գործող վարչապետ  Կարեն Կարապետյանն է խոստանում,  որ աշխատացնելու են,  ի՞նչն է, որ նա չի կարող անել, իսկ դուք կարող եք անել,  նա պատասխանել է. «Կարեն Կարապետյանը պետք է սեպտեմբերին կանգնեցներ Հարկային օրենսգիրքը, որտեղ ներդրումների առումով  փոքրն ավելի շատ է  հարկվում, քան խոշորը։  Չեն կանգնեցրել։  Գործող վարչապետը, ՀՀԿ-ն ներդրումները պատկերացնում են  այսպես՝ կկանչեն մի ռուսահայ բանի, ներդրում կանի կապիտալով։

Ներդրումները ներքին խնայողության արդյունք են, պետք է այսպես անեն, որ նույնիսկ 100 դոլար ունեցող  մարդը  ներդրումներին մասնակցի… Մեր երկիրը շինելու վրա ժողովուրդը չի աշխատում, մեր երկիրը շինում են մի քանի օլիգարխ, իրենց շինածն էլ տեսնում ենք, օրը մեկ մի հատ մոլ է բացվում։ Ամեն մոլը բացվում է, փակվում է 2000 հատ խանութ»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս