Հարց քաղաքացիներից` երբ ընթանում է ծառայողական քննություն, քաղաքացիական ծառայողը պարտավո՞ր է իր պարտականությունները կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ քաղաքացիական ծառայողն արդյո՞ք պարտավոր է իր պարտականությունները կատարել, այն դեպքում, երբ ընթանում է ծառայողական քննություն:

Ստեփան Գեւորգյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը շարունակվում է, եթե նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) չի ընդունել նրա ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ծառայողական քննությունն անցկացվում է մեկամuյա ժամկետում, որը հաշվվում է քննություն անցկացնելու մաuին Խորհրդի կողմից որոշում ընդունելու պահից:




Լրահոս