Բնակիչներն ահազանգում են, դեղատներում դեղ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան դեղատներում ժամանակ առ ժամանակ մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ է առաջանում: Ընդ որում, այդ դեղերի բացակայությունը կարող է տեւել ավելի քան 1 ամիս: Տեւական ժամանակ է, ինչ հայաստանյան դեղատներում չկա ինդոմետացին կոչվող դեղահաբը:

Այս մասին նույնիսկ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում այն քաղաքացիներից, որոնք միշտ օգտագործում են նշված դեղամիջոցը: Նշենք, որ ինդոմետացինը հակաբորբոքային, ցավազրկող դեղ է, այն ավելի շատ օգտագործում են հոդերի բորբոքում ունեցող հիվանդները: Դեղատներում քաղաքացիներին դեղի չլինելը պատճառաբանում են, որ այն այլեւս չի արտադրվելու:

Սակայն ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ընկերությունը չի դադարեցրել դեղի արտադրությունը. ընդամենը ՀՀ-ում դեղի գրանցման ժամկետն է ավարտվել, եւ ներմուծող ընկերությունները հայտ են ներկայացրել այն կրկին ներկրելու նպատակով:




Լրահոս