Թրամփը խորհուրդ կհարցնի Մերկելից, թե ինչպես շփվել Պուտինի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ անձնական հանդիպման ժամանակ խորհուրդ հարցնել, թե ինչպես շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է The New York Times-ը` հղում անելով իր աղբյուրներին:

Թրամփի և Մերկելի հանդիպումը կկայանա Սպիտակ տանը:

Աղբյուրի հաղորդմամբ` Թրամփը մտադիր է խորհուրդ հարցնել Մերկելից, քանի որ նա իշխանության 11 տարիների ընթացքում տասնյակ անգամներ հանդիպել է Պուտինի հետ` ավելի շատ, քան արևմտյան առաջնորդներից որևէ մեկը:

NYT-ն նշում է, որ Մերկելը ԱՄՆ այցից առաջ ուսումնասիրում է Թրամփի բոլոր ելույթները, որպեսզի հասկանա նոր նախագահի մտածելակերպը: Պարբերականն ընդգծում է, որ Ռուսաստանից ստացվող սպառնալիքները կարող են միավորել Գերմանիային և ԱՄՆ-ին:

Թրամփ-Մերկել հանդիպումը պլանավորվում է անցկացնել երեքշաբթի օրը` մարտի 14-ին:




Լրահոս