![](https://armlur.am/wp-content/uploads/2017/03/90076860_thinkstockphotos-526561176.jpg)
Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում քաղաքացիների իրավունքները Brexit-ի հարցով բանակցությունների ընթացքում քննարկման հիմնական թեման կլինեն: BBC-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Brexit-ի հարցերով նախարար Դևիդ Դևիսը:
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի 2019 թվականի մարտին: Նրա խոսքով՝ դա կլինի այն դեպքում, եթե չհաջողվի համաձայնության հասնել ԵՄ-ի հետ և բրիտանական կառավարությունն աշխատում է «անկանխատեսելի հանգամանքների դեպքում ծրագրի» ուղղությամբ: