Հովիկ Աբրահամյանը երաշխքիներ է ուզում, որ իր ունեցվածքին ոչինչ չի պատահի. նա քանիցս փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս իր ընկերական նեղ շրջանակում հայտնել է, որ պատրաստ է լրիվ հրաժարվել քաղաքականության մեջ որևէ ներգրավվածությունից, բայց երաշխիքներ է ուզում, որ իր ունեցվածքին ոչինչ չի պատահի։

Նա քանիցս փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։ Սերժ Սարգսյանը խոստացել է հանդիպել ընտրություններից հետո, բայց երաշխիքների շուրջ վերջնական պայմանավորվածությունը հնարավոր կլինի կայացնել խոսակցությունը ոչ թե առաջիկա ընտրություններից հետո, այլ 2018-ի ապրիլի 9-ից հետո, երբ վերջնականապես որոշակի կլինի, թե ինչով է զբաղվելու Սերժ Սարգսյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս