Բավարիան ամռանը կխաղա Արսենալի, Չելսիի, Միլանի և Ինտերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիան» հայտնել է 2017 թվականի ամռանը միջմրցաշրջանային հատվածի իր ծրագրերի մասին:

Գերմանիայի չեմպիոնն այդ ընթացքում ասիական շրջագայության կմեկնի և կայցելի Չինաստան և Սինգապուր:

Հուլիսի 19-ին Շանհայում թիմը կմրցի «Արսենալի» հետ, որին «Բավարիան» վերջերս երկու խաղի արդյունքով հաղթեց 10:0 հաշվով՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:

Հուլիսի 22-ին «Բավարիան» կխաղա «Միլանի» հետ:

Հուլիսի 25-ին Սինգապուրում մյունխենյան ակումբը կմրցի «Չելսիի» հետ. երկու ակումբները միմյանց հետ մրցել են Չեմպիոնների լիգայի 2012 թվականի եզրափակչում:

Հուլիսի 27-ին «Բավարիան» հաջորդ ընկերական խաղը կանցկացնի՝ մրցելով «Ինտերի» հետ:

«Բավարիայի» ներկայացուցիչները հայտնել են, որ Չինաստանում ակումբը մոտ 135 մլն երկրպագու ունի:




Լրահոս