Եղանակային սարսափելի պայմաններում Գանձասար-Կապանը հաղթեց Շիրակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» տանը 1:2 հաշվով պարտվել է «Գանձասար-Կապանին»:

Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում կայացած հանդիպումն անցել է բարդ պայմաններում` տեղացող առատ ձյան պատճառով: Առաջին խաղակեսում լավ պահ ուներ հյուրերի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան, ով, հայտնվելով Անատոլի Այվազովի դիմաց, չի կարողացել գրավել դարպասը:

Հանդիպման 71-րդ րոպեին հյուրերը ստացել են անկյունային հարվածի իրավունք. փոխանցումից հետո Վարդան Բակալյանն առաջին է հասել գնդակին և գլխի հարվածով այն ուղարկել դարպասի մոտակա անկյունը: 85-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հայկ Իշխանյանը կրկնապատկել է կապանցիների առավելությունը: Ավելացված ժամանակում տանտերերի հարձակվող Մուսա Փոլ Բակայոկոն կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն գյումրեցիներին ավելին անել չի հաջողվել:

Այս հաղթանակի շնորհիվ «Գանձասար-Կապանը» վաստակել է 36 միավոր և ընդհուպ մոտեցել երկրորդ տեղում գտնվող «Շիրակին»` 37 միավոր:




Լրահոս