29.03.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

Մարտի 29-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենա նախարար Վահան Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսին կմասնակցեն նաև գործարարներ Էդուարդ Մարությանը և Արա Յաղջյանը:

Ասուլիսի թեման՝

Կներկայացվի  ՏՏ ստարտափ ընկերությունների ֆինանսավորման ծրագիրը, որի նպատակն է աջակցել տեխնոլոգիական ոլորտում նորարարական գաղափարներ ունեցող ընկերություններին:

Լուսաբանելու համար խնդրում ենք զանգահարել և գրանցվել հետևյալ հեռախոսահամարներով` 010. 59-01-47, 010. 59-01-71, 043. 32-23-33:

***

Մարտի 29-ին’ժամը 11.00 –ին , «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար, «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային թեկնածու Վահե Էնֆիաջյանը:
Քննարկման թեման՝ ներքաղաքական զարգացումները ՀՀ–ում։

***

Մարտի 29-ին, ժամը 12:00, Արմենիա Մարիոթ հյուրանոցի (հասցեն՝ Երևան, Ամիրյան փ. 1) «Աշոտ Երկաթ» սրահում:

Կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն նաև Երևանի մամուլի ակումբի կողմից իրականացվող Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ արդյունքները:

Միջոցառումը կազմակերպվում է «Հայաստանի հեռարձակվող լրատվամիջոցներում ՀՀ 2017թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ժամանակ էթիկական կանոնների խթանում» ԵՄԱ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության Ծրագրային համագործակցության կառուցակարգի «Մասնագիտական և պատասխանատու լրագրության խթանում՝ ինքնակարգավորման մարմինների տարածաշրջանային ցանցին աջակցելու միջոցով» տարածաշրջանային ծրագրի օժանդակությամբ:

***

«Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագիրը, որը իրականացնում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝«Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում և Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ, սիրով հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու«ՎԵՐՍԿԻԶԲ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը և համանուն գրքի շնորհանդեսին:

Միջոցառումը տեղի կունենա չորեքշաբթի՝ մարտի 29-ին, ժամը 16:00-ին, Երևանի պատմության թանգարանում (Արգիշտի փող. 1/1):

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան

  • ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը,
  • Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը,
  • ՀՀ Սփյուռքի նախարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը,
  • «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախագահ Ներսես Քեվոն:

Ցուցահանդեսի հրավիրյալների ցանկում են՝ ՀՀ կառավարության անդամներ, դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման պաշտոնական մասից հետո տեղի կունենա մեդիա ճեպազրույց (17: 00 – 17:20), որի ընթացքում ձեր հարցերը կարող եք ուղղել միջոցառման հյուրերին:

Նշենք, որ գրքի համար նախաբան է տրամադրել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ցուցահանդեսում ներկայացված նկարների հեղինակներն են՝ Տաթև (Ազատուհի) Մնացականյանը և Նազիկ Արմենակյանը:

***

Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կներկայացնի ԹԻՀԿ կողմից իրականացվող 2017թ. խորհրդարանական ընտրությունների վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգի (մարտի 13-24) միջանկյալ արդյունքները։ Ծրագիրը ֆինանսավորվում է «Բաց hասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից։

***

Մարտի  29-ին ժամը 11:00-ին  «Հայք» կենտրոնը հրավիրում է ասուլիսի: Թեման՝ «Քարոզարշավի ամփոփում և հետընտրական կանխատեսումներ»:

Մեր հյուրերն են՝ «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը, ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանը,

ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Ազատ Արշակյանը:

***

Մարտի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, դաշինքի մամլո խոսնակ Տիգրան Ավինյանը և նույն ցուցակով թիվ 3 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Արարատ Միրզոյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ նախընտրական քարոզարշավի վերաբերյալ

Ժամը 13:00՝ Ծառուկյան դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավարի թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: ԹԵՄԱ՝ քարոզարշավի եզրափակիչ փուլի մասին:

***

Մարտի 29-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝  «Նախընտրական «շիկացած» կրքերը Սյունիքում.  Համարժեք պատասխան ԵՏՄ-ին՝ հայկական կեցվածք» թեմայով։

Բանախոսն է Սամվել Հարությունյանը – անկուսակցական, ԳՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող, Գորիսի նախկին քաղաքապետ (1992-1994թթ.) թիվ 12 ընտրատարածքի (Սյունիք, Վայոց Ձոր) ԱԴԿ ռեյտինգային թեկնածու




Լրահոս