Անդրանիկ Կարապետյանը ծանր վնասվածքից հետո մասնակցել է Եվրոպայի առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Երեկ 85 կգ քաշայինների B խմբի պայքարում հանդես եկավ Անդրանիկ Կարապետյանը, որը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ստացած ծանր վնասվածքը բուժելուց հետո առաջին անգամ մտավ մրցահարթակ:

Հայ ծանրորդը երկամարտի 325 կգ արդյունքով (160+165) այդ խմբում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Սա Անդրանիկ Կարապետյանի նորամուտն էր 85 կգ քաշային կարգ:




Լրահոս