Կարեն Կարապետյանի հայտարարությունը PR-ի համա՞ր է արվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարել է, թե կառավարությունն այսուհետ աշխատելու է արտակարգ ռեժիմով. «Մեր թիմը ստացել է փոփոխություններ անելու քվեն, այդ պատճառով իմ հորդորը բոլոր իմ թիմակիցներին՝ աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ՝ ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ համապատասխան ջանքերը, ե՛ւ բոլոր մեր գործողությունները: Այնպես որ, ուրախացնում եմ ձեզ՝ մեր աշխատանքային ռեժիմը ավելի է ծանրանում»:

Սակայն վարչապետի թիմի նախարարները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել են, որ իրենք մինչեւ օրս էլ այդպիսի ռեժիմով են աշխատել: Ու տպավորություն է, թե վարչապետի հայտարարություններն ընդամենը PR-ի համար էր արվել:

«Իմ կարծիքով, ուղղակի սա երեւի ազդակ էր, որ նույն տեմպերով շարունակենք»,- ասել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքերով. «Մինչեւ այդ էլ արտակարգ ռեժիմով ենք աշխատել, տենց էլ աշխատելու ենք, դա հիշեցում էր»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս