Այսօր հայ երաժիշտ Արա Գևորգյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի ծննդյան օրն է: Նա սովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: 1970-1980 թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թթ.՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թթ. նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։

2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում՝ տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։

Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների՝ «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։




Լրահոս