
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ ArmLur.am-ը զրուցել է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի գրանցած արդյունքների շուրջ: Հիշեցնենք, որ նա այդ ընտրություններում մասնակցում էր հենց այդ դաշինքի համամասնական ցուցակով:
Նրա խոսքով, իշխանության չափանիշը դարձել է լակոտության դրսևորումը: «Մենք մտել էինք քաղաքական գործընթացների մեջ խաղաղության դրոշով և մեր հիմնական նպատակն օգտագործել այն եթերը, որից զրկված ենք եղել, օգտագործել մեր խաղաղության ծրագիրը կամ պատրաստել ժողովրդին, որպեսզի այդ չարիքը չվերածվի քաղաքացիական պատերազմի»,- նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան