Հարց քաղաքացիներից` եթե անձը գրանցված է քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում, ապա նա վարձատրվո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը գրանցված է քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում, ապա նա վարձատրվո՞ւմ է: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով:

Պարույր Մնացականյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պ. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցման ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար uահմանվում է աշխատավարձ՝ իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, uակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը:
Ամսական դրամական փոխանցումը կատարվում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից քաղծառայողի նախկին բանկային հաշվին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը այդ ժամանակահատվածում ռեզերվում գրանցվելու համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով գրանցվել քաղծառայութան կադրերի ռեզերվում՝ ստալանով նոր գրանցման թերթիկ:




Լրահոս