ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Իզմիրլյան հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի  5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  և Իզմիրլյան հիմնադրամը կնքել են նոր հուշագիր Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատանն օժանդակելու համար:

Կարևորելով համագործակցության շարունակականությունը՝  նախարար Արտեմ Ասատրյանը  արժևորել է նախորդ հուշագրի շրջանակներում անցած տասը տարիների ընթացքում կատարված աշխատանքները և վստահեցրել, որ շարունակական համագործակցությունը կնպաստի շուրջօրյա խնամքի հաստատության  պայմանների և երեխաների կյանքի որակի բարելավմանը:

Հուշագրի համաձայն Հիմնադրամը կիրականացնի շինարարական աշխատանքներ, որոնց շնորհիվ մանկատան տարածքն էլ ավելի հասանելի և մատչելի կդառնա սահմանափակումներ ունեցող երեխաների համար: Հիմնադրամը նաև կավելացնի նախկինում սահմանված տարեկան պահպանման ֆոնդը առաջիկա տասը տարվա համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հաստատության այլ խնդիրների լուծմանը  վերաբերող հարցեր:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս