Ինչի տակ են ստորագրել «Ծառուկյան» դաշինքի` ինքնաբացարկ հայտնած թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` բուռն քննարկվում է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների կողմից ինքնաբացարկներ ներկայացնելու թեման: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ նրանցից մի քանիսը նշեցին, թե ստորագրել են ոչ թե մանդատից հրաժարվելու, այլ մեկ այլ բովանդակությամբ փաստաթղթի տակ:

Եվ իսկապես, ուսումնասիրելով բոլորի ինքնաբացարկների դիմումները, տեսնում ենք, որ բոլորն ունեն մեկ բովանդակություն. «Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 90 հոդվածի 3-րդ մասի` հայտնում եմ ինքնաբացարկ և հանում իմ  պատգամավորի թեկնածությունը ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի ցուցակից»:

Իսկ ինչ է ենթադրում օրենսգրքի համապատասխան կետը.

«Պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

Պատգամավորի թեկնածուի կողմից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացվելու դեպքում թեկնածուն հանվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և համապետական, և տարածքային ընտրական ցուցակներից»:




Լրահոս