ՏԵՍԱՆՅՈՒԹ.Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չբանավիճեց Տարոն Մարգարյանի հետ. վերջինս չներկայացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց բանավեճի մեջ մտնել Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի հետ։

Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստացել էր, գնացել էր Հանրային հեռուստաընկերություն, սակայն Երեւանի քաղաքապետը չի էլ եկել։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին մեզ հետ զրույցում ընդգծել էր, որ բանավեճի մասին իր տեսակետը Տարոն Մարգարյանը վաղուց հայտնել է և իր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել:

Բանավեճ Տարոն Մարգարյանի հետ։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Freitag, 12. Mai 2017

 




Լրահոս