Պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու մեղադրանքով հետախուզվող Թուրքմենստանի քաղաքացին` Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Թուրքմենստանի քաղաքացի, 1960 թ. ծնված Սալամաթ Հ.-ին:

Նա 2014 թ. դեկտեմբերի 26-ից Թուրքմենստանի Դաշոգազ քաղաքի ոստիկանության բաժնի կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր Թուրքմենստանի քրեական օրենսգրքի 129 հոդվածի 2-րդ մասի և 139 հոդվածի 2-րդ մասի (ազատությունից ապօրինի զրկելը, պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը) հատկանիշներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար:




Լրահոս