Ժիրայր Սէֆիլյանը կմասնակցի՞ դատական առաջին նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 26-ին տեղի կունենա Ժիրայր Սէֆիլյանի գործով առաջին դատական նիստը: Հաշվի առնելով, որ Սէֆիլյանը ողջ նախաքննության ընթացքում որևէ ցուցմունք չի տվել և առհասարակ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, չի բացառվում, որ նա առհասարակ այդ դատական նիստին նույնիսկ ներկա էլ չլինի:

ArmLur.am-ը փորձեց Ժիրայր Սէֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանից պարզել` Սէֆիլյանն այդ օրը ներկա կլինի՞ դատական նիստին կամ պատրաստվո՞ւմ է արդյոք որևէ ելույթով հանդես գալ դատարանում: Սակայն Եգորյանը նշեց, թե այդ հարցերի վերաբերյալ չի կարող մեզ պատասխանել` հավելելով, թե հրապարակման ենթակա տեղեկատվության առկայության դեպքում հայտարարություն կլինի:




Լրահոս