Դավիթ Հարությունյանը` արդարադատության նախարար նշանակվելու մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն արդեն մի քանի օր է՝ թափուր է. նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը դարձել է ՀՀ ԱԺ փոխնախագահ: Իսկ հիմա նախարարի հավանական թեկնածուների թվում շրջանառվում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հարությունյանը, խոսելով իր նշանակման հավանականության մասին, ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է այդ լուրերը: «Երբ նման որոշում լինի, այդ ժամանակ դրա մասին նոր կարող եմ խոսել»,- ասել է նա: Հարցին՝  իսկ Դուք նման ցանկություն ունե՞ք, Հարությունյանը պատասխանել է. «Ես քաղաքական թիմի անդամ եմ, չեմ հասկանում հարցը… Նոր ժամանակները նոր խնդիրներ են դնում: Ցանկությունն ու առաջարկը տարբեր են: Ես ցանկություն ունեմ ծառայելու երկրին»: Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարն է եղել 1998-2007 թվականներին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս