Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք դարձել են լուրջ վտանգ. ճի՞շտ է նրանց «կոնցլագերում պահելը». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, որ չեն գտնվում բժիշկների վերահսկողության տակ, այլ ազատորեն շրջում են մեր կողքին, ե՛ւ հասարակության, ե՛ւ իրենց իսկ ընտանիքի անդամների համար դարձել են լուրջ վտանգ: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց կողմից սպանվել են կա՛մ հարազատները, կա՛մ պատահական մարդիկ: Վերջին դեպքը «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանի դանակահարությունն էր. նրան սպանել էր այցելուներից մեկը:

Ստեղծված իրավիճակը, թերեւս, հետեւանք է այն բանի, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ լիարժեք բուժում չեն ստանում, իրենց հերթին անգործության են մատնված առողջապահության նախարարությունը, իրավապահ կառույցները, որոնք չեն փորձում օրենքով սահմանված կարգով մեկուսացնել նման մարդկանց: «Ժողովուրդ»-ը խնդրի շուրջ մեկնաբանությունների համար դիմեց Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին, ում կարծիքով. «Վտանգը միշտ կարող է լինել, բայց դա չի նշանակում, որ հասարակությունը պետք է իրենց տանի ու կոնցլագերում պահի»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս