Ով է Բաքվից Երևան գալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Հեյդար Ալիև»-ի անվան օդանավակայանից ինքնաթիռ է օդ բարձրացել, որը վայրէջք կկատարի Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման և ժամանման տեղեկագրից:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ Հայաստան բելգիական պետական օդանավ է թռիչք իրականացնում: Այն պաշտոնական չվերթ է և Հայաստան արտերկրյա պատվիարկություն է ժամանում:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Հայաստան է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր  համանախագահ Էնդրյու Շեֆերը: Նա պաշտոնական իր առաջին այցն է կատարել Բաքու և այժմ գալիս է Հայաստան:




Լրահոս