Վերահսկիչ պալատի նոր ծրագիրը կքննարկվի դեկտեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը, որ օրեր առաջ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի բացասական եզրակացություն էր ստացել, փոփոխված տարբերակով ԱԺ օրակարգում կներառվի արդեն դեկտեմբերի հինգին: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, թե այդ առումով որեւէ խնդիր չկա, զուտ տեխնիկական հարցեր են՝ կապված օրենսդրության փոփոխության հետ:

«Զուտ տեխնիկական ձեւակերպման խնդիր է, որը հեշտ լուծելի է: Չմանրամասնեմ ամբողջությամբ, բնականաբար վերահսկողություն է իրականացվելու մինչեւ ապրիլի ինը, դրանից հետո կշարունակվի աշխատանքն արդեն հաշվեքննության դաշտում: Ասեմ, որ տարբերությունը շատ մեծ չէ», – նշեց նա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ հանձնաժողովը հակասահմանադրական էր որակել ՎՊ ծրագիրը, սակայն իրականում այստեղ եղել է կամայական մեկնաբանություն ՀՀԿ-ականներ Գագիկ Մինասյանի եւ Սամվել Նիկոյանի կողմից, եւ հիմա ելքեր են գտնվել` հանձնաժողովականների սխալն ուղղելու եւ ՎՊ ծրագիրն ԱԺ օրակարգում ներառելու համար:




Լրահոս