
Հայաստանում ուղեւորափոխադրումների քանակը այս տարվա 10 ամիսներին նվազել է: Այս մասին են վկայում պաշտոնական վիճակագրության տվյալները:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ ուղեւորափոխադրումներն այս տարվա տասն ամիսների արդյունքներով, անցած տարվա համեմատ, նվազել են 3.2 տոկոսով:
Անկումն արձանագրվել է ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների ոլորտում` 4.1 տոկոսով, տաքսիների ուղեւորափոխադրումները նվազել են 13 տոկոսով: