Արցախ ժամանած եվրոպական պատվիրակության անդամները կարող են հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Արցախ ժամանած եվրոպական պատվիրակության անդամներն առաջիկայում կարող են հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում: Ինչպես հայտնի է՝ ցանկացած քաղաքական գործիչ, լրագրող, ով այցելում է Արցախ, մեխանիկորեն հայտնվում է Ադրբեջանի սեւ ցուցակում, ենթադրվում է, որ այդ պատվիրակության անդամները, քաղաքական գործիչները եւս կհայտնվեն այդ ցուցակում:

Եւ ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այդ ցուցակում կարող են հայտնվել նաեւ նշված պատվիրակության անդամները. ադրբեջանական լոբբին այդ ուղղությամբ արդեն իսկ սկսել է իր աշխատանքները` փորձելով ազդել այդ մարդկանց վրա: Հավելենք, որ պատվիրակության կազմում են եղել տարբեր երկրների ներկայացուցիչներ Տանզանիայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից եւ Եվրոպայի տարբեր երկրներից:




Լրահոս