ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության հաջողությունը չեմ վերագրում միայն Կարեն Կարապետյանին. Աղվան Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե գոհ է կառավարության աշխատանքից:

«Կարծում եմ` այս կառավարության գործունեության արդյունքում մենք ստեղծում ենք տնտեսական այն հիմքերը, որոնք հնարավորություն կտան հետագայում լրջորեն զբաղվելու սոցիալական արդարության, սոցիալական խնդիրները լուծելու հարցերով»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի իր թեկնածուին, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ ամեն օր այդ հարցին պատասխանում են: «Ամեն ինչ շատ պարզ է, հստակ: Կա այսօր քաղաքական կայուն մեծամասնություն, կա կոալիցիոն համաձայնագիր, գործընկերություն: Քաղաքական մեծամասնությունն ունի անվերապահ ընդունվող իր առաջնորդը և ճիշտ ժամանակին, վստահ եմ, մեծամասնության առաջնորդն իր կուսակցությանը ներկայացնելու է պատկերացումները, թե ով ինչով պետք է զբաղվի»,- նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս