Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիների ընդունելության կարգն ու պայմանները փոխվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով հստակեցվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում քաղաքացիների ընդունելության կարգն ու պայմանները: Քաղաքացիների ընդունելության մասին դիմումներն ընդունվում են ՀՀ ԱՆ
քրեակատարողական ծառայությունում (ք. Երևան, Արշակունյաց 63), իսկ ընդունելությունն իրականացվելու է յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը` ժամը 15:00-18:00:

Հերթագրվելու, դիմումներ ներկայացնելու, ինչպես նաև ընդունելության կարգին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 010.44.29.04 հեռախոսահամարով:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս