Հունիսի 27-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոգեբան Սամվել Խուդոյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

ԹԵՄԱ՝ վերջին շրջանում ձերբակալությունների հոգեբանական ազդեցությունը հասարակության վրա. հասարակության տրամադրություններն ու ընկալումները:

***

Նախարարը մրցանակներ կհանձնի

Հունիսի 27-ին, ժամը 12:00-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանը  մրցանակներ կհանձնի մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի  Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված «Սարդարապատից Արցախ » խորագրով շարադրությունների և նկարչական մրցույթներում հաղթող ճանաչված  աշակերտներին:

***

Նախարարը կմասնակցի ընթերցանության օլիմպիադայի փակմանը

Հունիսի 27-ին, ժամը 16:00-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի Մանթաշյան սրահում (հասցե` Մովսես Խորենացի 15) տեղի կունենա «Ընթերցման օլիմպիադայի» մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը նեկրա կգտնվի ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Ընթերցանության հանրապետական օլիմպիադան կազմակերպվում է  ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Անտարես» հրատարակչության համատեղ նախաձեռնությամբ` ՀՀ մշակույթի նախարարության, dasaran.am-ի, Հայաստանի մշակութային հիմնադրամի աջակցությամբ: Նպատակը դպրոցականների շրջանում ընթերցանության խրախուսումն է. օլիմպիադան անցկացվում է  6-րդ դասարանցիների շրջանում:

***

Հունիսի 27-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, Զեյնալյան փաստաբանական գրասենյակի ղեկավար  Լուսինե Զեյնալյանի ասուլիսը։

Թեման՝ «Իրավական զուգահեռներ․ Հաց բերող Արթուր Սարգսյան եւ  Մանվել Գրիգորյան»։

***

Հունիսի 27-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։

Թեման՝ «Կաթողիկոսի հրաժարականի պահանջը. փաստեր։ Նախաձեռնության հետագա անելիքները»։

Բանախոսներն են՝

Կորյուն Աբեղա Առաքելյան – Մայր Աթոռի միաբան

Կարեն Պետրոսյան, Արտակ Ալավերդյան -«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ»  շարժման նախաձեռնողներ

Մանուել Մանուկյան – «Դիրքապահ. քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» կազմակերպության ղեկավար

***
Հունիսի 27-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանի և «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի համատեղ ասուլիսը։

Թեման՝ «Ներքաղաքական իրավիճակը և դրանում մեր պատասխանատվությունը»։




Լրահոս