Դատախազության 100-ամյակին ՌԴ-ից լուրջ պատվիրակություն կլինի․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կիրակի օրը հանդիսավորությամբ կնշվի դատախազության 100-ամյակը, որին հրավիրվել են շատ հյուրեր, այդ թվում՝ միջազգային կառույցներից։ Մի հարկի տակ կհավաքվեն դատախազության դուռը համբուրած Աղվան Գառնիկիչը, պաշտոնն անակնկալ թողած Գեւորգ Կոստանյանը, իրեն դատախազ «դարձրածներին» հերթով «փուռը տված», այդպես էլ հրաժարական չտված Արթուր Դավթյանը։

Սակայն ամենաինտրիգայինը ՌԴ մասնակցության «չափն» է․ լուրջ պատվիրակություն կլինի Ռուսաստանից, սակայն ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան ներկա կլինի, թե ոչ, պարզ չէ։ Ասացին՝ դժվար թե գա։ Կգան ԱՊՀ երկրների մի շարք գլխավոր դատախազներ։ Ի դեպ, ուժայիններից միայն դատախազության 100-ամյակը կնշվի հավուր պատշաճի․ ոստիկանության ու ԱԱԾ-ի 100-ամյակների օրերին Հայաստանը «հեղափոխության մեջ էր»»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս