Հուլիսի 4-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 4-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն, «Երազանքի գյուղ» ՀԿ անդամ Մայիս Մարգարյանը, Դրախտիկում Վարդավառի ժողովրդական տոնի կազմակերպիչ Կարինե Փանոսյանը և դրախտիկցի բնակիչ Մերի Սահակյանը:

ԹԵՄԱ՝ հուլիսի 21-22 –ը Դրախտիկ գյուղում տեղի կունենա Վարդավառի ժողովրդական տոն. տոնի խորհուրդն ու ավանդույթները:

***

Հուլիսի 4ինժամը 12:00ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա «Դասախոս ռեսթարթ» նախաձեռնության մամլո ասուլիսը «Բարձրագույն կրթության խնդիրները. դասախոսների մտահոգություններն ու առաջարկները» թեմայով։

Բանախոսներն են՝

Լիլիթ Մկրտչյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ
Դավիթ Թինոյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ
Արթուր Կոբելյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ
Լևոն Սարգսյան, հոգեբանական գիտությունների թեկնածու , դոցենտ, ԵՊՄՀ

***

Հուլիսի 4-ին՝ ժամը 19.30, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակցուհի Աննա Ագլատովան (սոպրանո)։ Ագլատովան, 2005 թվականին ելույթ ունենալով Բոլշոյ թատրոնում, դարձել է աշխարհի նշանակալի այս երաժշտական հարթակի ամենաերիտասարդ մեներգչուհին։ 2005 թվականից ի վեր Աննա Ագլատովան ներգրավված է Բոլշոյ թատրոնի գրեթե բոլոր օպերային ներկայացումներում։

Համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի, Ալեքսեյ Շորի, Էդվարդ Գրիգի, Պիետրո Մասկանիի, Լեո Դելիբի, Ջոակինո Ռոսինիի, Լուիջի Արդիտիի ստեղծագործություններից։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

***

Առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին կանցկացվի
մամուլի ասուլիս` ներկայացնելու հանրապետությունում աղիքային վարակներով և էնտերովիրուսով
պայմանավորված իրավիճակը:
Բանախոսներ` ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ
վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետԼիանա Թորոսյան
ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի 1-ին բաժանմունքի վարիչ, մանկաբույժ-
ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Ապրեսյան




Լրահոս