ՖՈՏՈ. Առողջապահության նախարարությունը` Հայաստանում ադրբեջանական դեղերի ի հայտ գալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պարզեց, որ հայկական շուկայում ադրբեջանական դեղեր հայտնվելու մասին տեղեկությունը առողջապահության նախարարությանը հայտնի է դարձել դեռ երեկվանից: «Այդ մասին մեզ մեր ենթակայության հիմնարկների բժշկուհին է փոխանցել: Դեղերի տուփերը արդեն հանձնվել են փորձաքննության` փորձագիտական կենտրոն: Քայլեր են ձեռնարկվում պարզելու, թե դրանք ինչ ճանապարհով են մուտք գործել Հայաստան, եւ արդյոք դա Հայաստանում գրանցված տարբերակն է, թե ոչ»,- ArmLur.am-ի հետ զրույցում պարզաբանեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանը:

Առողջապահության նախարարությունից մեզ փոխանցեցին նաեւ, որ տեղյակ են, թե որ դեղատնից է ձեռք բերվել այդ դեղը:

«Նաեւ ստուգվում է դեղի օրինականությունը: Եթե հասկանանք, որ այդտեղ խնդիր կա գործը կփոխանցվի տառողջապահական տեսչական մարմնին, որը քննություն կանցկացնի եւ անհրաժեշտության դեպքում վարչական վարույթ կհարուցվի: Մինչեւ վաղը վերջնական պատասխան կտրվի: Նաեւ տեղեկացնեմ, որ այդ դեղը «Բայարս» ընկերության արտադրության է: Եթե դեղի տուփի վրա ադրբեջաներեն է գրված, գուցե արտադրված է այդ երկրի համար, բայց ոչ այդ երկրի արտադրության է: Այս հարցերը կպարզվեն, մինչեւ վաղը վերջնական պատասխան տրվի»,- տեղեկացրեց նա:




Լրահոս