Վթար Կոտայքի մարզում. 5 վիրավորները հոսպիտալացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևան-Սեւան ավտոճանապարհին՝ «Աբովյանի գաի պոստ»-ի հարեւանությամբ բախվել են Գավառ քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Տիգրան Դարբինյանի վարած Mitsubish Lancer մակնիշի 35 MG 606 համարանիշի եւ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 57-ամյա Հռիփսիմե Մելիքսեթյանի վարած Mitsubishi Colt մակնիշի 35 MO 137 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետեւանքով Mitsubishi Colt-ի ուղեւորները՝ Երեւանի բնակիչներ՝ 90-ամյա Ռաֆիկ Եգորյանը, 36-ամյա Ելիզավետա Մելիքսեթյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 8-ամյա Վարազդատ Խաչատրյանը, 12-ամյա Էդուարդ Խաչատրյանը եւ վարորդ Հ. Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։




Լրահոս