ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում հայ երիտասարդ է սպանվել դանակի 22 հարվածով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիֆլիսում իր տան մոտ սպանվել է 22 ամյա Գեւորգ Սարգսյանը:  Rustavi 2 հեռուստաընկերությունը հայտնում է, որ սպանությունը իրագործել է 15 հոգուց բաղկացած խումբը, որը 22 դանակի հարված է հասցրել երիտասարդին։

Հայ երիտասարդը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։  Գեւորգ Սարգսյանի ընտանիքի անդամները չգիտեն սպանության պատճառը, սակայն նրանք չեն բացառում, որ հարձակումը կապված լինի մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընդհարման պատճառով։

Վրացական աղբյուրը ձեռք է բերել տեսախցիկների արձանագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես երկու մեքենայով մի խումբ մարդիկ գալիս են Գևորգ Սարգսյանի տան մոտ և սպասում նրան։ Հարևանները նրանց տեսել են, սակայն չեն ճանաչում։

Տեսանյութը` այստեղ:




Լրահոս