Մարտի 1-ի հանցագործությունների անմիջական պատասխանատուների ցուցակը. ՀՔԱՎԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008Թ․ Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետությունում մարդկության դեմ կատարված հանցագործության անմիջական պատասխանատուների, հանցակիցների և կոծկողների ՑՈՒՑԱԿ /ոչ ամբողջական/

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ – ՀՀ ոչ լեգիտիմ նախագահ

Տիգրան Թորոսյան- ՀՀ Ազգային ժողովի նախագահ

Սերժ Սարգսյան- ՀՀ վարչապետ

Վարդան Օսկանյան- ՀՀ Արտգործնախարար

Յուրի Խաչատուրով- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ,

Արթուր Բաղդասարյան- Անվտանգության խորհրդի քարտուղար

Աղվան Հովսեփյան- ՀՀ Գլխավոր դատախազ

Միքայել Հարությունյան- ՀՀ պաշտպանության նախարար

Գրիգոր Գրիգորյան- ՀՀ Ներքին զորքերի հրամանատար

Աշոտ Գիզիրյան, ՀՀ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ

Սեյրան Օհանյան-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Գորիկ Հակոբյան, Ազգային անվտանգության պետ

Գագիկ Հարությունյան- ՀՀ ՍԴ նախագահ

Վլադիմիր Գասպարյան, ՀՀ Ռազմական ոստիկանության պետ

Հայկ Հարությունյան- ՀՀ ոստիկանապետ

Արարատ Մահտեսյան- ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ

Ալեքսանդր Աֆյան-ՀՀ փոխոստիկանապետ

Գեղամ Պետրոսյան-ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետ

Բագրատ Խաչատրյան- ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հրամանատար

ՀՀ ՀՔԾ պետ- Անդրանիկ Միրզոյան

Քննչական խմբի ղեկավար- Վահագն Հարությունյան

Փաստահավաք խմբի զեկույցի համաձայն

2008թ. մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով իշխանությունների կողմից ստեղծված օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ձևավորման և դրանք հանրության դեմ օգտագործելու համար ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստից ապօրինաբար դուրս է բերվել զինվորական համազգեստ: Այդ նպատակով դուրս է գրվել համապատասխանաբար 950 հատ զինվորական կոստյում և 140 հատ գլխարկ: Բացահայտման ոչ ենթակա աղբյուրի պնդմամբ, դուրս է գրվել ՀՀ պաշտպանության նախարարության իրային պահեստից` թիվ 93353 զորամասի իրային ծառայության պետ Հարութ Բարսեղյանի անվամբ:

Փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ ուղղակիորեն մատնանշված է հինգ բարձրաստիճան պաշտոնյա և չորս պատգամավոր, որոնց թիկնազորին մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյում և 140 հատ գլխարկ

Ղազարյան Վաչիկ /վարչապետի աշխատակազմ/

Ծառուկյան Գագիկ

Խաչատրյան Սուրիկ

Սարգսյան Լևոն

Բեգլարյան Գագիկ

Աբրահամյան Հովիկ

Մովսիսյան Առաքել

Սեդրակյան Մհեր

Ալեքսանյան Սամվել

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:




Լրահոս