Ինչու են անհետացել գնումների պայմանագրերի պատճեները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ պարզեց, որ կառավարության e-gov.am կայքի՝ «մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից անհետացել են պետական մարմինների կատարած գնումների պայմանագրերի պատճեները: Մինչդեռ այդ պայմանագրերի ուսումնասիրությունը հիանալի հնարավորություն էր տալիս մանրամասն պատկերացում կազմելու կատարվողի մասին: Հիշեցնենք, որ այդպես եղել էր նաեւ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք՝ 2013թ., երբ տեսնելով, որ մամուլը մեծ ուշադրություն է դարձնում իրենց ահռելի ճոխ գնումներին` վերահսկելով նրանց քայլերը` որոշում էր կայացվել պայմանագրերը կայքից հեռացնելու մասին:

Իհարկե, մամուլում բարձրացված աղմուկից հետո Տիգրան Սարգսյանի կառավարությունը վերանայեց իր աշխատաոճն ու շտկեց սխալը՝ կրկին կայքում տեղադրելով պայմանագրերը: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ նման իրավիճակ է նաեւ հիմա, երբ Փաշինյանի կառավարությունը թափանցիկության հետ խնդիրներ չունի: Համենայնդեպս, իրենք են հայտարարել, որ թափանցիկ են աշխատելու: Մեկ փաստ էլ՝ կայքում տեղադրված են ոչ միայն կառավարության, այլեւ պետական մյուս բոլոր գերատեսչությունների մեկ անձից արված գնումները:




Լրահոս