Վերաքննիչ դատարանում այսօր հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունների քննությունը: Այսօր դատական նիստին ներկա է եղել նաև երկրորդ նախագահը և ելույթ ունեցել:
Այս մասին լրագրողնրի հետ զրույցում նշել է նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը: «Նա ներկա էր, խոսեց և փայլուն խոսեց: Ես նույնիսկ մտածում եմ, որ նրա ասածի զգալի մասը կարելի է հրապարակել, որովհետև բավական լավ հիմնավորված փաստարկներ էին: Խոսեց գործի վերաբերյալ և իր մեղադրանքի մասով».- նշեց նա::
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։ Այն կշարունակվի վաղը` 14:00-ից: