Դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանը մեծ պարտքեր էր թողել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ նախնական տվյալների` երեք դուստրերի կողմից սպանված Խաչատուրյանը մեծ պարտքեր է թողել: Օրինակ, Մոսկվայի Ալտուֆևո շրջանի «համատիրությունը» դատարանում շահել է Խաչատուրյան ընտանիքի կոմունալ պարտքերի գծով հայցը:

Եվ դատարանի որոշմամբ, այդ ընտանիքը պարտապան է ճանաչվել: Եվ հետաքրքիրն այն է, որ սպանված  Միխայիլ Խաչատուրյանը ընտանիքի միակ աշխատողն է եղել, և այժմ հայտնի չէ, թե ով պետք է վճարի պետական պարտքերը, եթե նրա երեք դուստրերն էլ ձերբակալված են, իսկ մայրն էլ չափազանց ծեր է:

Որոշ տվյալների համաձայն՝ պարտքերի ընդհանուր գումարը հասնում է տասնյակ հազարավոր ռուբլու:




Լրահոս