Նիկոլ Փաշինյանը կարևորեց ժամանակից տեխնոլոգիաներով հողի մշակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հողը պետք է մշակվի ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն կտա , որ գյուղացիներն իսկապես շոշափելի եկամուտներ ստանան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արարատի մարզպետարանում մարզի համայնքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արարատի մարզը Հայաստանի ամենախոշոր գյուղատնտեսական մարզերից է, ինչպես նաև այստեղ կան արդյունաբերական ձեռնարկություններ: Շատ կարևոր է ծանոթանալ իրավիճակին և տեղեկանալ, թե ինչ ակնկալիքներ ունեն մարզի բնակիչները և ղեկավարները կառավարությունից»,- ասաց Փաշինյանը:

Նա ասաց, որ ինքը մի քանի անգամ առիթ ունեցել է խոսել երկարաժամկետ խնդիրների մասին, այն է՝ Հայաստանը ագրարային երկրից դարձնել արդյունաբերական երկիր:

«Բայց դա չի նշանակում, որ գյուղատնտեսությունը երկրի այդպիսի մոդելում իր տեղը չունի, ընդհակառակը՝ մենք հույս ունենք, որ այս գործընթացի ընթացքում մեր գյուղատնտեսության արդյունավետությունն էականորեն կաճի: Արդյունավետության աճ ասելով՝ ի նկատի ունեմ, որ հողը կմշակվի ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն կտա, որ մեր գյուղացիները իսկապես շոշափելի եկամուտներ ստանան և հողի մշակումը դառնա իսկապես եկամտի լրջագույն աղբյուր, որպեսզի մարդիկ ոչ թե կարողանան ծայրը ծայրին հասցնել, այլև կարողանան իրանց աշխատանքի արդյունքը ստանալ և բարեկեցություն ապահովել»,- ասաց Փաշինյանը:




Լրահոս