«Ես սպասում էի, որ վարչապետի ներգրավվածությունն իր ազդեցությունը կունենա, բայց որ այս աստիճան…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանի կարծիքով` ընտրությունների ընթացքն աննախադեպ հանգիստ է եղել:

«Վստահաբար, արդյունքներն արտացոլում են մեր հայրենակիցների կարծիքը: Ընթացքի հետ կապված կարող եմ ասել, որ այն աննախադեպ էր մեր պատմության մեջ:

Չնայած պետք է ասեմ, որ արդյունքները նաև ինձ համար մի փոքր անակնկալ էին: Ես, իհարկե, սպասում էի, որ վարչապետի ներգրավվածությունը ընտրություններին իր ազդեցությունն ունենալու է, բայց որ այն կլինի այս աստիճան, անկեղծ ասած` չէի պատկերացնում: Կարող ենք արձանագրել, որ ժողովուրդը իր վստահության քվեն տվեց պարոն Փաշինյանին»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց պարոն Խաժակյանը:




Լրահոս