Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը թույլ տալիս բյուջեի վրա ահռելի մեծ բեռ դարձած անիմաստ կառույցի գոյությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց 2017 թվականին ստեղծված «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարելու մասին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ե՛ւ այդ հիմնադրամը, ե՛ւ նման մի շարք այլ կառույցներ անարդյունավետ են աշխատում, փոխարենը բյուջեից ահռելի գումարներ ստանում: Միայն թե կառավարությունը չի շտապում լուծարել բյուջեի վրա ահռելի բեռ դարձած մեկ այլ անիմաստ կառույց. խոսքը նախկին «Հայաստանի զարգացման» հիմնադրամի մասին է, որ անվանափոխվել է` դառնալով «Բիզնես Արմենիա», բայց եւ շարունակում է ահռելի բեռ մնալ ՀՀ պետական բյուջեի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հիմնադրամի շռայլ գնումներին անդրադառնալու առիթներ ունեցել է: ՈՒ հիմա, մեղմ ասած, անհասկանալի է` ինչու վարչապետն այս հարցում չի շտապում` թույլ տալով, որ այն ՀՀ բյուջեից ահռելի գումարներ ստանա:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս