Ռոնալդուն կարծում է, որ իր դեմ դավադրություն է կազմակերպել Մադրիդի «Ռեալը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ իր դեմ դավադրություն է կազմակերպել Մադրիդի «Ռեալը»: Այս մասին հայտնում է La Repubblica-ն:

Ըստ աղբյուրի` պորտուգալացու և ակումբի միջև հարաբերությունները փչացել են դեռևս դեկտեմբերին: Կրիշտիանուն վստահ է, որ իր` Թուրին տեղափոխությունից հետո «Ռեալն» ամեն կերպ փորձում է վնասել իրեն:Պորտուգալացին կարծում է, որ անհատական մրցանակների պայքարում լավագույն եռյակում չլինելը, բռնաբարության մեջ մեղադրվելը, «Վալենսիայի» հետ խաղում կարմիր քարտը, մի քանի անհատական հովանավորների գործողությունները` դրանք դավադրություն են իր դեմ ու բոլորի հետևում կանգնած է «Ռեալը» և Ֆլորենտինո Պերեսը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ոստիկանությունը հետաքննություն է սկսել Ռոնալդուի դեմ` մեղադրելով նրան 34-ամյա ամերիկուհի Կետրին Մայորգային բռնաբարելու համար:




Լրահոս