Ով կզբաղեցնի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետներին: Չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզի մարզպետի պաշտոնակատար է նշանակվել Արամ Խաչատրյանը, այնուամենայիվ, մեր տեղեկություններով` մարզպետ կնշանակվի մյուս ՔՊ-ական փոխմարզպետը` Անդրեյ Ղուկասյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ Բնապահպանության փոխնախարար ՔՊ-ական Գնել Սանոսյանը, որը ծագումով Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից Է:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս